«Չելսին» և «Էվերթոնը» 2023 թվականին Պրեմիեր լիգայում ունեն 25-ական միավոր։
Սա վատագույն արդյունքն է այն ակումբների մեջ, որոնք հանդես են եկել ԱՊԼ-ում ինչպես նախորդ, այնպես էլ այս մրցաշրջանում։ «Չելսին» 9 ամսում անցկացրել է 29 հանդիպում, «Էվերթոնը» երկու խաղ պակաս (27):
Այս մրցաշրջանում Պոչետինոյի թիմը վեց տուրից հետո ունի հինգ միավոր (մեկ հաղթանակ, երկու ոչ-ոքի և երեք պարտություն): Անցած մրցաշրջանը «Չելսին» 44 միավորով ավարտել է 12-րդ տեղում և այս մրցաշրջանում չի մասնակցի եվրոպական մրցաշարերին։
«Էվերթոնը» վեց հանդիպումից ունի չորս միավոր (մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և չորս պարտություն): «Լիվերպուլի» թիմը 2022/2023 մրցաշրջանում զբաղեցնում է 17-րդ տեղը (36 միավոր): «Բորնմութն» ունի երրորդ վատագույն արդյունքը՝ 26 միավոր 27 խաղից հետո։
Անգլիայի առաջնության յոթերորդ տուրում «Չելսին» արտագնա խաղում կխաղա «Ֆուլհեմի» հետ, իսկ «Էվերթոնը» կհյուրընկալվի «Լյուտոն Թաունին»։