«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է թիմի պարտությունը «Աստոն Վիլլայի» հետ Անգլիայի առաջնության վեցերորդ տուրի խաղում։ Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Սթամորդ Բրիջ» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
«Ինձ ժամանակ տվեք, քանի որ ես խաղից հետո չտեսա ակումբի ղեկարաներին։ Իհարկե, նրանք հիասթափված են, բայց միևնույն ժամանակ պետք է աջակցեն ծրագրին»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն։
Վեց տուրից հետո «Չելսին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում հինգ միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։ Պրեմիեր լիգայում թիմը չի կարողանում հաղթել երեք հանդիպում անընդմեջ՝ գրանցելով երկու պարտություն և մեկ ոչ-ոքի։
Հաջորդ տուրում «Չելսին» կհանդիպի «Ֆուլհեմին»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: