Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վերադարձել է մադրիդյան ակումբի ընդհանուր խումբ, հայտնում է Marca-ն։
Բացի 20-ամյա անգլիացուց, ով առողջության հետ կապված խնդիրներ ուներ, ամբողջական մարզում է անցկացրել նաև Վինիսիուս Ժունիորը, ով ապաքինվում է ոտքի մկանի վնասվածքից։
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, բրազիլացին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը, քանի որ «Ռեալի» մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Մադրիդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: