Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսը հոր հետ միասին ճնշում է գործադրել RFEF-ի խոսնակ Պատրիսիա Պերեսի վրա, որպեսզի նա Ջենիֆեր Հերմոսոյի անունից հայտարարություն տարածի՝ արդարացնելով Ռուբիալեսի գործողությունները Իսպանիայի կանանց հավաքականի՝ աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո։
Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։
Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ Ռուբիալեսը և նրա հայրը հոգեբանական ճնշում են գործադրել RFEF-ի խոսնակի վրա, նա Հերմոսոյի անունից գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ. «Դա հանպատրաստից ու փոխադարձ ժեստ էր՝ մեծ ուրախության ֆոնին, որը տալիս է ԱԱ-ում հաղթանակը։ Պետք չէ կենտրոնանալ այդ միջադեպի վրա»։
Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ այդ հաղորդագրությունը չի համաձայնեցվել իսպանացի ֆուտբոլիստուհու հետ, և այդ պատճառով նա մեղադրել է RFEF-ին Ռուբիալեսին իր անունից արդարացնելու փորձի մեջ։