«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաո Կանսելուն, որը մեկ տարվա վարձակալությամբ հանդես է գալիս «Բարսելոնայում», խոստովանել է, որ ռիսկային է համարում կատալոնական ակումբ տեղափոխվելը։
«Իմ ընտանիքը, իմ բոլոր ընկերները գիտեն, որ ես վաղուց էի ցանկանում լինել այստեղ՝ այս ակումբում, որն ինձ միշտ գրավել է, քանի որ իմ կուռքերն այստեղ են խաղացել։ Հիմա ուզում եմ մարդկանց ցույց տալ, թե ինչպիսի խաղացող եմ ես։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ այս ակումբին վերադառնալ այնտեղ, որտեղ նա արժանի է: Միշտ ցանկացել եմ լինել «Բարսելոնայում», սա իմ երազանքի ակումբն է.
Այո, դա (խմբ․՝ տեղափոխությունը «Բարսելոնա») ռիսկային էր, բայց իմ կյանքը միշտ էլ ռիսկային է եղել։ Միշտ սիրել եմ ռիսկի դիմել, այն էլ առօրյա կյանքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սիթիում» բոլորին, մինչ այժմ իմ կարիերայի լավագույն պահերը կապված են այս ակումբի հետ։ Անցյալ տարի, օրինակ, հնարավորություն ստացա լինելու ՖԻՖԱԱ-ի խորհրդանշական հավաքականում։ Եվ այս ամենը շնորհիվ իմ թիմակիցների, Պեպի ու մարզչական շտաբի»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։