Ֆերնանդո Սանտուշը կլքի Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Przeglad Sportowy Onet-ը։
Լեհաստանի ֆուտբոլային միությունը մասնագետից բաժանվելուց հետո նոր մարզիչ կփնտրի ազգային հավաքականի համար։
Այժմ Լեհաստանի հավաքականն իր ընտրական խմբում չորրորդ տեղում է։ Անցած հինգ հանդիպումներում թիմը վաստակել է ընդամենը վեց միավոր։
Լեհաստանի հավաքականը հաջորդ հանդիպումները կանցկացնի հոկտեմբերին՝ Ֆարերյան կղզիների և Մոլդովայի հետ: