Եգիպտական «Ալ Ահլին» հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստեի տեղափոխության մասին։
35-ամյա հարձակվողը մեկ տարվա պայմանագիր է կնքել 20-րդ դարի աֆրիկյան լավագույն ակումբի հետ՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Մոդեստը հայտնի է Բունդեսլիգայում և Լիգա 1-ում իր ելույթներով։
Հարձակվողն իր կարիերայի ամենահաջող շրջանն անցկացրել է «Քյոլնում», որի կազմում 157 խաղում խփել է 79 գոլ։