Լյուքսեմբուրգի հավաքականի մարզիչը հանդերձարան է գնացել՝ չսպասելով Պորտուգալիայի հետ խաղի ավարտին։
Լյուքսեմբուրգի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական խաղում ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից՝ 0-9 հաշվով։
Պորտուգալացիների ութերորդ գոլից հետո Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուք Հոլցը հեռացել է հանդերձարան։ Մի քանի րոպե անց նա վերադարձավ, որից հետո Ժոաո Ֆելիշը խփեց իններորդ գոլը։
Լյուքսեմբուրգի հավաքականը J խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 6 տուրից հետո վաստակելով 10 միավոր։ Պորտուգալիան 18 միավորով առաջատարն է, որին հաջորդում է Սլովակիան (13 միավոր):