Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Ուկրաինայի հավաքականի հետ սպասվող խաղի մասին։
«Ուկրաինան ավելի կազմակերպված թիմ է, քան մակեդոնացիները։ Նրանք հստակ պատկերացում ունեն, թե ինչ դիրքերում պետք է խաղան գնդակի վրա։ Կփորձենք մեր գործողությունները հիմնել արագ հակագրոհների վրա։ Տեսեք, թե ինչ գոլ խփեցին Անգլիայի դարպասը: Մենք պետք է պահենք գնդակը, որպեսզի կարողանանք ճեղքել նրանց պաշտպանական գիծը»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ (1:1):
Ուկրաինա-Իտալիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 12-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։