Ուսման Դեմբելեն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու մասին։
«Կարծում եմ՝ սա լավագույն թիմն է, որտեղ ես խաղացել եմ։ Այստեղ բոլոր դիրքերում որակյալ խաղացողներ կան, որոնք խաղում են աշխարհի լավագույն հավաքականներում։ Մրցակցություն կա, սա բոլորին մղում է առավելագույնի հասցնել իրենց մակարդակը»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Դեմբելեն այս ամռանն էր «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ: Անցած մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: