2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ։
Հանդիպումը, որը Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողեց որակազրկման պատճառով, ավարտվեց 9-0 հաշվով։
Պորտուգալիայի հավաքականի համար այս հաղթանակը ամենախոշորն է ընտրանու պատմության մեջ։
Մինչ այսօր պորտուգալացիները երկու անգամ 8-0 հաշվով հաղթել են Լիխտենշտեյնի հավաքականին (1994 և 1999 թվականներին), իսկ 2003 թվականին նույն հաշվով հաղթել են Քուվեյթի թիմին։