Այսօր Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում կայացան D խմբի 6-րդ տուրի հանդիպումները։
Հայաստանի հավաքականը Երևանում 0-1 հաշվով պարտվեց Խորվաթիայի ընտրանուն։ Խմբի մյուս խաղում Ուելսը հաղթեց Լատվիային 2-0 հաշվով։
Այս խաղերից հետ D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1․ Խորվաթիա – 10 միավոր (4 խաղ)
2․ Թուրքիա – 10 միավոր (5 խաղ)
3․ Հայաստան – 7 միավոր (5 խաղ)
4․ Ուելս – 7 միավոր (5 խաղ)
5․ Լատվիա – 0 (5 խաղ)