Լորան Բլանը հեռացվել է «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է L’Equipe-ը։ Ակումբը դեռ պաշտոնապես չի հաստատել այս լուրը։
Հաղորդվում է, որ Բլանի հեռանալուց հետո «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու ֆավորիտը Ջենարո Գատուզոն է:
«Լիոնը» ձախողել է 2023/24 մրցաշրջանի մեկնարկը՝ Լիգա 1-ի առաջին չորս տուրերում վաստակելով ընդամենը մեկ միավոր: Մրցաշարային աղյուսակում թիմը վերջին տեղում է։