Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտնել է, որ առաջարկ ստանալու դեպքում մտադիր չէ գլխավորել Գերմանիայի հավաքականը։
Սեպտեմբերի 10-ին Գերմանիայի ֆուտբոլային միությունը հայտարարեց Հանս-Դիտեր Ֆլիկի հեռանալու մասին։
«Դա հնարավոր չէ։ 14 ամիս առաջ ես որոշեցի աշխատել Ավստրիայի հավաքականի հետ, օգնել նրանց Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել և լավ աշխատանք կատարել։ Մնացածն ինձ չի անհանգստացնում»,- Ռանգնիկի խոսքն է մեջբերել ORF-ն։