Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի հետ հանդիպումը (1:0)։
«Շատ կարևոր հաղթանակ էր։ Ֆինլանդիան լավ թիմ է, իսկապես դժվար է խաղալ այսպիսի մրցակցի դեմ, որն այդքան կոմպակտ է պաշտպանվում։ Պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնել մեր հրաշալի երկրպագուներին։ Հիանալի երեկո էր: Այժմ մենք գլխավորում ենք խումբը, և սա այն տեղն է, որտեղ մենք ցանկանում ենք լինել»,- Յուլմանի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այս հանդիպումից հետո Դանիան 13 միավորով H խմբում երկրորդ տեղում է՝ նույնքան միավոր Սլովենիան։ Ֆինլանդիան 12 միավորով երրորդ տեղում է։