«Վալենսիայի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն Լիոնի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից է, հայտնում է FootMercato-ն։
45-ամյա իտալացու թեկնածությունը «Լիոնի» սեփականատիրոջն առաջարկել է գործակալ Ժորժե Մենդեսը։ Ինքը՝ Գատուզոն, շահագրգռված է կարիերան շարունակել Ֆրանսիայում։
Գատուզոյի վերջին աշխատանքը եղել է «Վալենսիան», որը նա թողել է այս տարվա հունվարին։ Մինչ այս իտալացին մարզել է «Նապոլին», «Միլանը», «Պիզային», հունական ՕՖԻ-ն, «Պալերմոն» և «Սիոնը»։
Լիոնը 4 տուրից հետո 1 միավորով եզրափակում է Ֆրանսիայի Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ Այժմ թիմը գլխավորում է Լորան Բլանը: