Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայիս արդյունքը (4 խաղում 7 միավոր) Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում մեր ընտրանու ցույց տված լավագույն ցուցանիշի կրկնությունն է:
Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Այն ժամանակ մեր ընտրանին մեկնարկային 4 խաղերից երկուսում հաղթել էր, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի, կրել էր մեկ պարտություն, խփել էր 9 գոլ, բաց էր թողել 4 գնդակ:
Այդ հանդիպումներում առավել արդյունավետ էր գործել Յուրա Մովսիսյանը՝ խփելով 3 գոլ: