Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։
Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 17:15-ին։
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։