ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստ՝ Մարկո Վերատին և Յուլիան Դրաքսլերը համաձայնության են եկել Կատարի լիգա տեղափոխվելու վերաբերյալ, հայտնում է L’Equipe-ը:
Իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին մոտ օրերս կմիանա «Ալ-Արաբիին»՝ ավելի քան մեկ տասնամյակ Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես գալուց հետո, հայտնում է աղբյուրը:
Կիսապաշտպանը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, մինչդեռ երկու ակումբների միջև պայմանագիրը ստորագրվել է մի քանի օր առաջ։ Հաղորդվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի 40-50 մլն եվրո, սակայն Վերատին դեռ պետք է բուժզննում անցնի։
Բացի այդ, Կատարի առաջնություն կտեղափոխվի նաև Վերատիի թիմակիցը՝ գերմանացի վինգեր Յուլիան Դրաքսլերը։ Գերմանացին նույնպես ընդգրկված չէ փարիզյան ակումբի մարզչական շտաբի ծրագրերում և պետք է միանա «Ալ-Ահլիին» (Դոհա)։