«Ռեալը» դեմ չէ, որ Ռաուլը գլխավորի «Վիլյառեալը».
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, 46-ամյա մասնագետը բանակցություններ է վարում «Վիլյառեալի» հետ։ Մադրիդի «Ռեալը» «Կաստիլյայի» գլխավոր մարզչին թույլտվություն է տվել քննարկել պայմանները։
Ուրբաթ օրը Ռաուլը և «Վիլյառեալի» ներկայացուցիչները կհանդիպեն և կքննարկեն հնարավոր համագործակցության պայմանները։
Ավելի վաղ իսպանական ակումբը պաշտոնանկ էր արել Կիկե Սետյենին։