«Սևիլիայի» նորեկ Սերխիո Ռամոսը խոսել է այս մրցաշրջանում թիմի նպատակների մասին.
«Ես հնարավորություն ունեի մնալ ՊՍԺ-ում, բայց զգացողություն կար, որ իմ պատմությունն այս թիմում արդեն ավարտված է։
Հուսով եմ, որ կկարողանամ տիտղոս նվաճել։ Գիտեմ, որ դժվար է, մեզ ոչ ոք ոչինչ չի տա, բայց առաջինը, որ պետք է անել, հաջողությանը հավատալն է։ Մենք համախմբված թիմ ունենք։
Ես հավատում եմ, որ մենք ունակ ենք տիտղոս նվաճել։ Օրինակ՝ Լա Լիգան կամ նույնիսկ Չեմպիոնների լիգան»,- Ռամոսի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։