«Ոսկե գնդակի» մամուլի ծառայությունը ներկայացրել է տարվա լավագույն դարպասապահի համար նախատեսված Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդների ցուցակը։
Հավակնորդներ են՝
Էմիլիանո Մարտինես (Ասթոն Վիլա), Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ), Աարոն Ռեմսդեյլ (Արսենալ), Դոմինիկ Լիվակովիչ (Ֆեներբախչե), Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Բարսելոնա), Մայք Մեյնյան (Միլան), Յասին Բունու (Ալ-Հիլալ) , Անդրե Օնանա (Մանչեսթեր Յունայթեդ), Էդերսոն (Մանչեսթեր Սիթի), Բրիս Սամբա (Լանս):
Յաշինի անվան մրցանակը շնորհվում է 2019 թվականից։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում «Ոսկե գնդակի» արարողության հետ միաժամանակ։
2022 թվականին մրցանակին արժանացել էր Տիբո Կուրտուան։