Հարձակվող Ուգո Էկիտիկեն և կիսապաշտպան Մարկո Վերատին դուրս են մնացել ՊՍԺ-ի հայտացուցակից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի համար, հայտնում է RMC-ն։
Փարիզյան ակումբի մարզչական շտաբը նոր մրցաշրջանում երկու ֆուտբոլիստների վրա էլ հույս չի դնում։
Նշվում է, որ 21-ամյա Էկիտիկեն զայրացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը` բազմիցս մերժելով «Այնտրախտի» առաջարկները:
Վերատին մոտ է կարիերան Կատարում շարունակելուն. «Ալ Արաբի» ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 50 մլն եվրո։