Ամերիկացի դերասան և սցենարիստ Օուեն Ուիլսոնը, ով «Լոս Անջելեսի» երկրպագու է, Լիոնել Մեսսիի MLS տեղափոխությունը համեմատել է Պելեի տեղափոխության հետ։
Լեգենդար բրազիլացին 1975-ից 1977 թվականներին հանդես է եկել «Նյու Յորք Կոսմոսում»:
«Հիշում եմ, երբ փոքր էի, Պելեի ելույթները «Նյու Յորք Կոսմոսում» շատ կարևոր էին համարվում։ Իսկ Մեսսիի դեպքում նույն զգացմունքներն են, միայն թե սա ավելի կարևոր է իմ կարծիքով։
Կարծում եմ՝ Լեոյի ազդեցությունն արդեն զգացվում է MLS-ում։ Դուք կարող եք տեսնել, թե որքան հուզված են բոլորը: Ես Դալլասում ընկեր ունեմ, ով արդեն ֆուտբոլային հանդիպումների է գնում։ Եվ դա տեղի է ունենում ամբողջ երկրում: Նույնիսկ մայրս է հիմա հետաքրքրված ֆուտբոլով»,- Ուիլսոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։