«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արձագանքել է ակումբի նախկին ֆուտբոլիստ Նեյմարի մեկնաբանություններին։
«Նեյմարի պնդումները, թե ինքը և Մեսսին ՊՍԺ-ում «դժոխքո՞ւմ» են ապրել. սա անձնական փորձ է, չեմ ուզում մանրամասնել։ Ես կարող եմ ձեզ պատմել իմ փորձի մասին. ես լիովին հիացած եմ, զգում եմ, որ ղեկավարում եմ բավականին յուրահատուկ թիմ, ակումբ, որն ինձ վստահում է 100%-ով»,- Լուիս Էնրիկեի խոսքերը թվիթերում մեջբերել է PSG Report-ը:
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվող Նեյմարն ավելի վաղ հայտարարել էր, թե Լիոնել Մեսսիի հետ ՊՍԺ-ում «անցել են դժոխքի միջով»: Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու խաղացողներն էլ հեռացան ֆրանսիական թիմից:
31-ամյա բրազիլացին երկու տարվա պայմանագիր է կնքել արաբական «Ալ-Հիլալի» հետ, որի համար ընդհանուր առմամբ կստանա մոտ 300 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը դեռ նորամուտը չի նշել նոր ակումբում, քանի որ ապաքինվում է վնասվածքից։