«Ալ-Իթիֆաքը» հայտարարել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա հոլանդացու հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Սթիվեն Ջերարդի թիմը ֆուտբոլիստի համար վճարել է 9 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Վեյնալդումը վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»: Հռոմեացիների կազմում անցկացրած 23 խաղում նա դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։