ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին նշել է, թե ինչու է որոշել միանալ թիմին։
«Հիանալի է վերադառնալ արմատներին: Ինձ շատ գրավեց ակումբի նախագիծը։ Հիմա չեմ համբերում, թե երբ կսկսեմ մարզվել և խաղալ այս թիմի կազմում»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքըԼ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողի համար ՊՍԺ-ն 90 մլն եվրո է վճարել։
Կոլո-Մուանին «Նանտից» տեղափոխվել է «Այնտրախտ» 2022 թվականին։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։