«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ադի Հյուտերը Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Լանսին» հաղթելուց հետո (3:0) նշել է թիմի այս մրցաշրջանի նպատակը։
«Չգիտեմ՝ եվրոպական մրցակցության բացակայությունը առավելություն , թե ոչ, բայց, իհարկե, շատ հիասթափեցնող է, որ այս մրցաշրջանում հնարավորություն չենք ունենա խաղալու եվրոպական մրցաշարերում։ Բայց մեն ինչ կտանք առաջնությունում և Ֆրանսիայի գավաթում լավ հանդես գալու համար։ Թերևս դա մեզ թույլ կտա ավելի լավ պատրաստվել յուրաքանչյուր հանդիպման առանձին-առանձին։ Բայց միևնույն ժամանակ, մեր նպատակն է հաջորդ մրցաշրջանում վերադառնալ եվրոպական մրցաշար»,- Հյուտերի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Մոնակոն» վաստակել է 10 միավոր և բարձրացել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ «Լենսը» 1 միավորով 17-րդ տեղում է: