Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Աստանան» հյուրընկալվել էր «Պարտիզանիին» և 1-1 ավարտեց հանդիպումը:
Ընդհանուր դիմակայության 2-1 հաղթանակով ղազախական թիմը դուրս եկավ հաջորդ փուլ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ֆիորենտինան» 2-0 հաշվով հաղթեց «Ռապիդին» և ընդհանուր 2-1 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ: