Ռուս գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան անհետացել է Մոսկվայում, հայտնում է մարզիկի ֆան ակումբը։
«Երեկ երեկոյան ժամը յոթին Ալինան անհետացել է։ Նա դուրս է եկել «Չկալով Արենա» սահադաշտից և գնացել է Վլադիմիրսկայա եկեղեցի ուղղությամբ։
Ժամը 19:08-ի տեսախցիկները նրան ֆիքսել են այգում: Դրանից հետո այլևս չեն ֆիքսել նրան», — ասվում է Գորբաչովայի ֆան ակումբի Telegram-յան ալիքում:
Ի դեպ, հաղորդվում է նաև, որ այգու տարածքում այսօր հայտնաբերել են նրա իրերը: Ժամանել են փրկարարները:
Baza Telegram-յան ալիքում էլ հաղորդվում է, որ անհետանալուց հետո Գորբաչովան վիճել է մարզչի հետ:
2023 թվականի Ռուսաստանի պատանիների առաջնությունում Ալինա Գորբաչովան գրավել է առաջին տեղը։ Մեծահասակների գեղասահորդների մրցումներում մարզիկը զբաղեցրել է 9-րդ տեղը: Հուլիսին Գորբաչովան դարձել է 16 տարեկան։