«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Արդյո՞ք ինձ անհանգստացնում է Կիլիան Մբապեի` «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը: Ո՛չ… Նա թղթի վրա արտասովոր ֆուտբոլիստ է և մեծ ազդեցություն ունի։
Երբ նման խաղացող է խաղում մրցակցի հարձակման գծում, այդ ժամանակ դժվարություններ են առաջանում, բայց ես վստահ եմ իմ թիմի վրա։
Ինձ համար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լավագույնն են»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։