ՈւԵՖԱ-ն այսօր կարող է հայտարարել «Յուվենտուսիn»՝ Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանից հեռացնելու մասին։ Այդ մասին գրում է La Repubblica-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսն» ու ՈւԵՖԱ-ն պայմանավորվել են, որ ակումբ չի մասնակցի այս մրցաշրջանում ԿԼ-ի խաղարկությանը, իսկ ՈւԵՖԱ-ն, իր հերթին կփակի արտոնագրման և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ գործը:
Բանակցությունները վերաբերում էին միայն ՈՒԵՖԱ-ի բացած գործին։ Սա չի վերաբերում իտալական դատարաններում առկա մեղադրանքներին:
Հունվարին թուրինցիները զրկվել էին 15 միավորից, սակայն բողոքարկման արդյունքում կարողացել են վերադարձնել դրանք։ Նոր ապացույցներ ստանալու շնորհիվ գործը վերսկսվել է։
Մայիսին ակումբից վերջնականապես հանվեց 10 միավոր։ Արդյունքում «Յուվենտուսը» զբաղեցրեց յոթերորդ տեղը Ա Սերիայում։