«Դեբրեցենի» գլխավոր մարզիչ Սրջան Բլագոևիչն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» հետ հանդիպման (0-1) վերաբերյալ․
«Սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն էր այս մրցաշրջանում։ Սպասվում էև բարդ հանդիպում շատ բարդ մրցակցի հետ։ Մեր թիմը լավ մտավ խաղի մեջ, չնայած բավականին շոգ եղանակային պայմաններին։
Մեր թիմի բախտը բերեց, որ վերջին 20 րոպեներին գնդակ բաց չթողեցինք։ Այս հաշվի պարագայում չի կարելի համարել, որ խնդիրը լուծված է և նույնպիսի բարդ հանդիպում սպասվում է նաև Հունգարիայում։
Մի քանի օր ունենք պատասխան հանդիպմանը պատրաստվելու համար, պետք է վերլուծենք այսօրվա հանդիպումը»,- ասել է Բլագոևիչը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ հինգշաբթի՝ օգոստոսի 3-ին, Հունգարիայում։