«Դեբրեցենի» ֆուտբոլիստ Յանոշ Ֆերենչին իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» հետ հանդիպման վերաբերյալ․
«Ուսումնասիրել ենք մեր մրցակցին, բավականին ուժեղ թիմ է։ «Ալաշկերտն» ունի ուժեղ հարձակվողներ և վինգերներ։ Բարդ հանդիպում է սպասվում, բայց մենք տրամադրված ենք դրական։
Բավականին հագեցած ուսումնամարզական հավաք ենք անցկացրել Ավստրիայում՝ ուժեղ մրցակիցների հետ։ Թիմը լավ է նախապատրաստվել նոր մրցաշրջանին»,- ասել է Ֆերենչին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ալաշկերտ» — «Դեբրեցեն» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Աբովյանի Քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: