«Դեբրեցենի» գլխավոր մարզիչ Սրջան Բլագոևիչն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» հետ հանդիպման վերաբերյալ․
«Հետևել ենք «Ալաշկերտի» խաղերին Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում։ Դեռ առաջին խաղում հասկանալի դարձավ, որ «Ալաշկերտն» ավել ուժեղ է։
Արտագնա խաղում 6 գոլ խփելն արժանի է հարգանքի։ Տեսանելի է, թե ինչ հրաշալի աշխատանք է կատարում Վահե Գևորգյանն «Ալաշկերտում»։
Մեզ բարդ հանդիպում է սպասվում վաղը, բայց մենք վստահ ենք մեր ուժերին։
Թիմը բավականին լավ ուսումնամարզական հավաք է անցկացրել Ավստրիայում և գտնվում է լավ մարզավիճակում»,- ասել է Բլագոևիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ալաշկերտ» — «Դեբրեցեն» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Աբովյանի Քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: