«Ալաշկերտի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դեբրեցենի» հետ հանդիպման վերաբերյալ․
«Շատ լավ տրամադրվածությամբ ենք պատրաստվել վաղվա հանդիպմանը։ Լավ մարզումներ ենք անցակցրել, պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը։
Ուսումնասիրել ենք մրցակցին։ «Դեբրեցենը» լավ թիմ է, լավ ֆուտբոլիստներ ունի։ Բայց մենք ևս շատ լավ թիմ ունենք և կփորձենք դա ապացուցել խաղադաշտում»,- ասել է Անգուլոն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ալաշկերտ» — «Դեբրեցեն» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Աբովյանի Քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: