Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» արտագնա խաղում 6:1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատին»։
Ունենալով բացահայտ խաղային ու տարածքային առավելություն, երևանյան թիմը միայն 40-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ագդոն Մենեզեսը։ 6 րոպե անց Մենեզեսը խփեց իր երկրորդ գոլը։ 48-րդ րոպեին Մենեզեսը խփեց իր 3-րդ գոլը, իսկ 10 րոպե անց երևանյան թիմը գոլ բաց թողեց։ 74-րդ րոպեին Ռասինեսը հաշիվը դարձրեց 4։1։ 92-րդ րոպեին Սերոբ Գրիգորյանը ֆանտասիկ հեռահար հարվածով խփեց 5-րդ գոլը, իսկ երկու րոպե անց Մենսահը հաշիվը դարձրեց 6։1։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում թիմերը Երևանում փոխանակել էին երկուական գնդակ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կխաղա հունգարական «Դեբրեցենի» հետ։