Միլանի «Ինտերը» հայտարարել է, որ համաձայնության է եկել թուրք կիսապաշտպան Հաlան Չալհանողլուի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը երկարաձգելու հարցում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստը միլանյան թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում Սերիա Ա-ում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների լիգայում կիսապաշտպանը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։