Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի հրավերով Հայաստան է գալիս Աշխարհի կարատեի ֆեդերացիայի (WKF) մրցավարական հանձնաժողովի նախագահ Խավիեր Էսկալանտեն:
Հուլիսի 8-ին և 9-ին Երևանի Օլիմպավան մարզահամալիրում Խավիեր Էսկալանտեն կանցկացնի երկօրյա մրցավարական սեմինար, որին կարող են ներկա գտնվել նաև կարատեի բոլոր ցանկացող մարզիչները։