ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական թիմը կոստառիկացուն դիտարկում է որպես Անդրե Օնանային փոխարինող, ով շուտով հնարավոր է հեռանա ակումբից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օնանայի ծառայություններով հետաքրքրված է ՄՅՈՒ-ն։
Նախորդ մրցաշրջանը Նավասը վարձավճարով անցկացրել է «Նոթինգհեմ Ֆորեստում»՝ Պրեմիեր լիգայում անցկացնելով 17 հանդիպում։