Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է գլխավորել «Ալ-Հիլալը».
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով, Սաուդյան Արաբիայի ակումբը Մոուրինյուի հետ կապ է հաստատել հունիսի սկզբին, նախքան Մասիմիլիանո Ալեգրիին առաջարկ կատարելը։ Պորտուգալացի մասնագետին առաջարկվել է մեկ մրցաշրջանում 30 միլիոն եվրո աշխատավարձ։
Մոուրինյուն մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը, քանի որ կենտրոնացած է «Ռոմայի» նախագծի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրին ևս մերժել է ակումբի սաուդյան ակումբի առաջարկը։