ՈւԵՖԱ-ն հայտնել է այն քաղաքների անունները, որոնք կընդունեն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչները 2024 և 2025 թվականներին։
2024 թվականին եվրագավաթների երրորդ կարևորագույն մրցաշարի վճռորոշ հանդիպումը կանցկացվի Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ ԱԵԿ թիմի տնային մարզադաշտում։
2025 թվականին լեհական Վրոցլավը կհյուրընկալի եզրափակիչը։
Աթենքի մարզադաշտը կարող է տեղավորել 31000 հանդիսական, իսկ Վրոցլավի մարզադաշտը՝ 45000։