Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը հռչակվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ Իսպանիայում ընթացող առաջնության եզրափակչում 5-5 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ:
Հովեյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել չեխ Մաթուս Ջանկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Հովեյանը 8-5 հաշվով կամային փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ արդեն 12-1 հաշվով շանս չի տվել թուրք Ֆուրկան Էրկենին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալը՝ վճռորոշ գոտեմարտում 11-6 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ: