Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան «Ինտերի» պահեստային տարբերակն է, եթե Ռոմելու Լուկակուն հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հաղորդվում է, որ «Չելսիի» ղեկավարությունը որոշել է ամռանը վաճառել Լուկակուին։ Կապույտները չեն դիտարկում վարձակալության տարբերակը։
Անցած մրցաշրջանում բելգիացին, որը վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս «Ինտերում», անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» կսկսի աշխատել Մորատայի տրանսֆերի վրա, եթե չկարողանա պահել Լուկակուին։
Մորատան «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: