Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժարվել է Ուիմբլդոնի մասնակցությունից։ Այս որոշման պատճառը դեռևս հայտնի չէ։
Մրցաշարում նրան կփոխարինի արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոն։
Ուիմբլդոնը տեղի կունենա հուլիսի 3-16-ը Լոնդոնի խոտածածկ կորտերում:
2021 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում Խաչանովը հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Դենիս Շապովալովին։