Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրի՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ հանդիպումը (3:0)։
«Մեր տեսանկյունից շատ բարդ հանդիպում էր, քանի որ Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ խաղային կառուցվածք ուներ։ Մեր որոշումները լավագույնը չէին։ Երբ մենք կորցնում էինք գնդակը, դա օգնում էր հակառակորդին հակագրոհել։ Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ խաղաց։ Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք բարելավել մեր խաղը: Մենք անհամբեր սպասում ենք մարտահրավերներին: Իսլանդիան շատ վճռական է տրամադրված, բայց մենք անհամբեր սպասում ենք հաղթանակին»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պորտուգալիան 9 միավորով գլխավորում է J խումբը: