Սաուդյան Արաբիայի ակումբները մտադիր են գնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը բարձրացրել է ներքին առաջնության առաջատար ակումբներից մեկի կողմից ևս մեկ աստղային խաղացող ձեռք բերելու հարցը։
Չնայած Պոգբայի՝ «Յուվենտուսում» մնալու ցանկությանը, թուրինյան ակումբի ղեկավարները կարող են գործարք կնքել, եթե սաուդյան ակումբները 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար մեծ գումար առաջարկեն:
2022/2023 մրցաշրջանում Պոգբան «Յուվենտուսի» կազմում տասը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։