Կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը ազատ գործակալի կարգավիճակով «Լեսթերից» հեռանալուց հետո կարիերան Ա Սերիայում շարունակելու տարբերակ ունի:
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Ռոման» կապ է հաստատել բելգիացու հետ, որից հետո տրանսֆերային մրցավազքին միացել է նաև «Միլանը»:
Աղբյուրը հայտնում է, որ Տիլեմանսի գործակալներն արդեն երկու անգամ հանդիպել են «Ռոմայի» ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, «Միլանը» չի կորցնում Յուրիին ձեռք բերելու հույսը:
Հիշեցնենք, որ «Լեսթերի» կազմում անցած մրցաշրջանում Տիլեմանսը Պրեմիեր լիգայում խփել է 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։