Չնայած այն հանգամանքին, որ հարձակվող Էդեն Ազարը «Ռեալից» հեռանալուց հետո մտածում է կարիերան ավարտելու մասին, նա հնարավոր է դեռ շարունակի խաղալ, հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։
Բելգիացու համար ընտանիքը կարևոր գործոն է, ուստի նա կարող է տեղափոխվել MLS-ի որևէ ակումբ: Նրա համար կարևոր է այն նախագիծը, որը նրան կառաջարկեն։
Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալը» և 32-ամյա բելգիացին փոխադարձ համաձայնության են եկել 2022/23 մրցաշրջանի ավարտին պայմանագիրը խզելու վերաբերյալ։
Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։