«Միլանը» հետևում է «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին և կարող է առաջարկով դիմել լոնդոնյան ակումբին՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար: Հայտնի է, որ «Չելսին» պատրաստ է այս ամառ վաճառել ամերիկացուն։
Իտալական ակումբը դեռ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել, սակայն լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտարարում է «Միլանի» հետաքրքրության մասին։
Վերջերս երկու ակումբները բանակցություններ էին վարում «Չելսիի» մեկ այլ խաղացողի՝ Ռուբեն Լոֆտուս-Չիկի շուրջ։
Պրեմիեր լիգայում 2022/2023 մրցաշրջանում Պուլիշիչը անցկացրել է 24 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։